-
16.09.2016|
18:54
Նորանշանակ վարչապետի առաջին քաղաքական կոնֆլիկտը «պատրաստ» է։ Կարեն Կարապետյանն ակնհայտ ցույց է տալիս իր հակակրանքները, այլ խոսքով, նա քաղաքական «խաղացող» չէ, և երիցս ճիշտ է նրա գնահատականը, որ ինքը քաղաքական գործիչ չէ։
-
16.09.2016|
18:52
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նորանշանակ վարչապետը բավականին ազնիվ ներկայացրեց տնտեսության վիճակը՝ այն համարելով չափազանց ծանր։ Հետո խոսեց բիզնես խլելուց, հավասար պայմաններից և տնտեսության այլ խնդիրներից։ Այլ խոսքով, ներկայացրեց իրականությունը։
-
16.09.2016|
11:19
Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
-
16.09.2016|
11:17
ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զարմացնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին գնահատականները, թե հյուսիսից է եկել, թե Հարավից՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակը:
-
16.09.2016|
11:16
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բրյուս Մերֆիին:
-
16.09.2016|
11:14
Կառավարության նիստում ելույթները պիտի լինեն առավելագույնս լակոնիկ՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ելույթից հետո, երբ նա ավարտեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման եւ հանրահռչակման 2016-2020 թթ ռազմավարության ներկայացումը:
-
16.09.2016|
11:10
Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, այդ պատճառով բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ամեն ինչ պայմանավորված է այդ բանակցությունները կյանքի կոչելուց` կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցի շուրջ բանակցություններին:
-
16.09.2016|
11:07
Աժ-ում փակ, գաղտնի քվեարկությամբ Արթուր Դավթյանը նշանակվեց Հայաստանի գլխավոր դատախազ: Հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել են 103 պատգամավորներ, կողմ են քվեարկել 97-ը, դեմ՝ 3-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
-
16.09.2016|
08:59
«Առաջին հերթին թույլ տվեք իմ և քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոն ստանձնելու առիթով»,- ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության երեկվա նիստում։
-
16.09.2016|
08:57
Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում հայտնված կառավարությունը լարված է, ինչը նկատելի էր ԱԺ երեկվա նիստում։ Նախարարներն ամեն գնով փորձում էին ավելի ներկայանալի և պրոֆեսիոնալ երևալ, ինչը միանգամայն հասկանալի էր։